5147 դիտում
09:18 12-08-2016
Ապրիլյան պատերազմում վիրավորված և Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին «տիրություն են անում». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում վիրավորված և այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին անընդհատ այցելում է հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընկերը։ Այս լուրը երեկ հայտնել է Ռուբենի մորաքույրը։
«Արթուր Աբրահամի հանձնարարությամբ նա Ոուբենին տիրություն է անում»,– մեր թղթակցի հետ զրույցում նշել է Ռուզաննա Մելքոնյանը։ Նաև ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը կտրված չէ, ինչը մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները վերականգնվելու հավանականությունը։ Վիրավոր զինծառայողը Գերմանիայամ է մոր հետ։ Ռուզաննա Մելքոնյանը նաև մի տխուր փաստ է արձանագրել։ Նա ասել է, որ այնտեղ ազգությամբ հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով թարգմանության ապահովում և այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից։ Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել։ Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
19:21 20-09-2023
Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին
Այս բաժնից
1312 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»