211652_close_icon
views-count55476 դիտում article-date 18:40 12-08-2016

Կառավարության նվերը ֆինանսների նախարարին. 70 միլիոնի արտոնություն՝ Գագիկ Խաչատրյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=http://armtimes.com/hy/read/91423]ՀՀ կառավարությունը երեկ իր նիստում [/url]լրացուցիչ հարկային արտոնություններ տվեց «Յուքոմ» ընկերությանը: Ըստ այդմ, «Յուքոմը» կստանա եւս մոտ 70 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկը 3 տարի անց վճարելու արտոնություն: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմը» դեռ այս տարվա գարնանը ստացավ ավելի քան 17.1 միլիարդ դրամի սարքավորումները ներկրելիս սահմանի վրա առաջացող ԱԱՀ-ն 3 տարի անց վճարելու արտոնություն: Սակայն հետո պարզվել է, որ ներկրած ապրանքների իրական գինը 343 միլիոն դրամով ավելի է եղել: Եվ կառավարությունը երեկ այդ հարկային արտոնությունը տարածել է նաեւ այդ ավելորդ գումարի վրա: Այսպիսով, «Յուքոմը» իր ներկրած սարքավորումներից առաջացող 3.49 մլրդ դրամի հարկը կվճարի ոչ թե ներկրման պահին, այլ 3 տարի անց: Սա տարբեր «ընտրյալների» տրամադրվող հարկային արտոնություններից ամենախայտառակ օրինակն է: Նշենք, որ իր ներկրած սարքավորումներով «Յուքոմը» անելու է այն, ինչ անում են «Արմենտելն» ու «Ղ-Տելեկոմը», սակայն վերջիններս հարկային նման արտոնություններ չեն ստանում: Այդպիսով, կառավարությունը օրը ցերեկով, առանց ամաչելու արտոնություններ է տալիս կառավարության անդամի հարազատներին պատկանող ընկերությանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր