2466 դիտում
14:49 02-08-2018
Դատավորին մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը. առավել թանկ նվերը պետք է հանձնվի պետությանը
Կառավարությունը քննարկեց դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի` դատավորի կողմից օրենքներով թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվեր ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/942528.html]Արմենպրես[/url]»-ը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից նվերը հետ չի վերադարձվում կամ համարժեք չի հատուցվում, ապա դատավորը պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել կառավարության կողմից սահմանած կարգով` ՀՀ-ին, մասնավորապես` պետական գույքի կառավարման համապատասխան մարմնին:
Տվյալ դեպքում թույլատրելի չհամարվող նվեր ասվածը ենթադրում է գույքային առավելությունը, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Եվ հակառակը` թույլատրելի նվեր է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող է տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը:
Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու են դատավորի և նախարարի համար երկու տարբեր կարգավորումներ սահմանվում: Զեյնալյանը նշեց, որ դրանք նախատեսված են կոնկրետ օրենքներով, և կառավարության՝ օրենքից բխող որոշում պետք է լինի: «Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավակարգավորումները հիմնավորել նույն օրենքով»,- ասաց նախարարը:
Իսկ թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ նվերներ կարող են ստանալ, և ինչը թույլատրելի չէ, Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդ եզրույթը հստակ սահմանված է: «Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Իսկ թույլատրելի է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող էր նվիրել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ 100 000 դրամից ավելի չի կարող արժենալ նվերը միանգամյա և 400 000-ից ավելի՝ տարվա կտրվածքով:
«Եթե գերազանցում է այդ գումարը՝ պետք է վերադարձվի, եթե հնարավոր չէ վերադարձնել՝ պետք է նվիրի պետական գույքի կոմիտեին»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որ հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան, եւ որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ: «Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն, և այդ իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն, և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են: Կխնդրեմ, որ Արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
3781 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
838 դիտում
19:14 03-04-2023
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է
1063 դիտում
10:41 21-04-2023
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին