3868 դիտում
22:58 12-08-2016
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ նրա խոսքի՝ եթե այլ տարբերակներ չլինեն, ապա նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է նման որոշում կայացնի:
- Ես չէի ցանկանա, որ այս ամենը նման ավարտ ունենար, սակայն եթե իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակներ չգտնվեն, ապա նախագահը, հավանաբար, կընդունի դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին այդ որոշումը,- նշել է ՌԴ վարչապետը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/12/92737/]Հիշեցնենք[/url], որ վերջին իրադարձություններին ի պատասխան, որոնք տեղի ունեցած օգոստոսի 7-ին, Ղրիմում, ռուսաստանյան իշխանությունները կարող են որոշում կայացնել Ուկրաինայում իրենց դեսպանատունը փակելու և բոլոր ներկայացուցիչներին հետ կանչելու մասին, գրում էր «Իզվեստիա» թերթը։
Ռուսական դիվանագիտական աղբյուրը հայտնել էր. «Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առանց պատասխանի չի թողնի Ղրիմում տեղի ունեցածը։ Նա ահաբեկչությանն անցնելու համար մեղադրեց ուկրաինական իշխանություններին։ Հնարավոր տարբերակներից մեկը կարող է դառնալ դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Մոսկվայում այդ տարբերակը քննարկում են։ Սակայն վերջին խոսքը մնում է պետության ղեկավարին, ով որոշում կկայացնի հավաքված տվյալների հիման վրա»։
Նմանատիպ նյութեր
6197 դիտում
16:05 08-11-2017
Կրեմլն արձագանքել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Կիևի մտադրությանը
2938 դիտում
16:12 26-02-2022
Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին
1315 դիտում
22:23 27-11-2024
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի բազաներին հարվածելու հնարավորությունը
Այս բաժնից
1132 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1105 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1135 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան