6200 դիտում
16:05 08-11-2017
Կրեմլն արձագանքել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Կիևի մտադրությանը
Կրեմլում գտնում են, որ Մոսկվայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը Ուկրաինայի անձնական գործն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիկտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Եթե Կիևը գնա այդ քայլին, ապա տուժելու են և ուկրաինացիների, և ռուսների շահերը»,-հավելել է նա։
Պեսկովի խոսքով՝ վերջին տարիներին Ուկրաինայում քիչ որոշումներ չեն ընդունվել, որոնք ամենաբացասական հետևանքներն են թողել հակամարտության կարգավորման հարցում և այժմ նման որոշում կայացնելու դեպքում իրավիճակն ավելի է բարդանալու։
Հարցին, թե այդ դեպքում որ երկիրը կարող է միջնորդ հանդիսանալ երկու երկրների փոխհարաբերությունների վերակարգավորման հարցում, Պեսկովը պատասխանել է. «Նման ենթադրյալ հիմնավորումները տեղին չեն»։
Նմանատիպ նյութեր
3868 դիտում
22:58 12-08-2016
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը
2938 դիտում
16:12 26-02-2022
Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին
3343 դիտում
15:07 25-06-2016
Սաշիկն իր հետ հարաբերությունները խզելու համար ի՞նչ կերպ է փորձել վարկաբեկել նախկին ընկերուհուն
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան