9011 դիտում
12:22 15-08-2016
Գողացված քարտով գումար է կանխիկացրել. լուսանկարներ
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը:
2016 թվականի հուլիսի 9-ին` ժամը 19:35-ից 19:55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղային ավտոբուսում առերևույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ և բանկային քարտ: Նույն օրը գողացված քարտով Երևանի Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է գործարք՝ կանխիկացնելով զգալի չափի գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է Երևանի Խորենացի փողոցում գտնվող բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է գողացված քարտով կանխիկացման գործարք կատարած տղամարդը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռնրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջմտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
3600 դիտում
13:37 08-04-2016
Գողացված քարտով գումար է կանխիկացրել (լուսանկարներ)
7084 դիտում
20:44 03-10-2017
Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3394 դիտում
15:13 31-10-2014
Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
Այս բաժնից
892 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
973 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1321 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ