23005 դիտում
19:17 15-08-2016
Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Nissan-ը. 5 վիրավորների մեջ են նաև մանկահասակ երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:20-ի սահմաններում Նոր Արեշ 50 փողոցի թիվ 46 տան դիմաց բախվել են Նոր Արեշ 5-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Հրանտ Սարգսյանի վարած Nissan մակնիշի 34 PT 278 համարանիշի և Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Արտակ Բաբայանի վարած Opel- մակնիշի 34 PՍ 270 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Բաբայանն ու նրա ուղևորներ, Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Թագուհի Բաբայանը, 62-ամյա Անյուտա Հունանյանը, 3-ամսական Մարիա Բաբայանը և 2-ամյա Անյուտա Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վիրավորներից Ա. Հունանյանը աշխատում է Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ որպես մանկավարժ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+