30819 դիտում
11:40 16-08-2016
Վրաերթ Երևանում. բնակիչների պնդմամբ՝ պատճառը երթևեկության անարխիան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում 36-ամյա Ստեփան Բաբայանը իր վարած Opel Astra մակնիշի 915 ՕF 61 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 30 տարեկան տղամարդ հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Թևոսյան փողոցում հաճախակի են լինում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու պատճառը երթևեկության նշանների բացակայությունն է։ Քաղաքացիներն ասում էին , որ բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, սակայն ամեն անգամ խոստացել են, որ խնդիրը կկարգավորվի, ու բնակիչներն էլ հավատացել են, որ խոսքից կանցնեն գործի և երթևեկության «բարդակը» կվերանա Թևոսյան փողոցում, սակայն՝ ապարդյուն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
64951 դիտում
11:09 16-01-2025
Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը