211652_close_icon
views-count14660 դիտում article-date 17:19 16-08-2016

Ակնհայտ փոփոխություններ կան առաջնագծում. Սամվել Մարտիրոսյան

Թալիշ, Աղդամ և Ջաբրայիլ այցելած մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով երեկ է վերադարձել Արցախից, ներկայացրեց, թե ինչ ակնհայտ դրական փոփոխություններ է տեսել առաջնագծում: «Փոփոխությունները երկու տիպի են. առաջինը՝ մեր կորցրած դիրքերի հետ կապված ինժեներական փոփոխությունները: Հատկապես Լելե Թեփեի կողքը, այնտեղ բանակը, փաստացի, պարտադրված ինչ-որ փոփոխություններ է արել, և մեր դիրքերը հարվածի տակ էին, հիմա այս ամենը փոխվել է: Երկրորդը՝ ընդհանուր ստրուկտուրային են, ահռելի ինժեներական աշխատանքներ, թմբեր են կիլոմետրերով սարքվել, ճանապարհներ, ջրի մատակարարում դեպի դիրքեր, ամբողջ երկայքնով հսկվում է տարածքը տեսախցիկների կողմից»,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեց փորձագետը: Հասկանալի պատճառներով՝ նա շատ մանրամասներ չի կարող փոխանցել: Սակայն նշելու համար, թե որքան կարևոր է նման սարքավորումներով կահավորվելը՝ նշեց, որ, օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին Աղդամի ուղղությամբ հակառակորդը բավական մեծ թվով տանկեր էր կուտակել. Սակայն դրանք տեսանելի չէին թմբերի հետևից, սակայն այն ժամանակ առկա երկու տեսախցիկներից մեկի շնորհիվ այդ ամենը բացահայտվել էր և մեր հրետանին ադրբեջանցիների գրոհը այդ ուղղությամբ կասեցվել էր: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր