211652_close_icon
views-count5776 դիտում article-date 13:45 28-02-2020

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մարտիրոսյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային: «Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը: 2019 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Նմանատիպ նյութեր