211652_close_icon
views-count4877 դիտում article-date 18:18 16-08-2016

Ռիո-2016. Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը մեկնարկեցին հաղթանակներով

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը ընդամենը 1,5 րոպեում 9:0 հաշվով ջախջախեց եգիպտացի Ահմեդ Կահիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուն: 98 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթեց իտալացի Դաիգորո Տիմոչինին: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակցը կլինի ռումինացի Ալին Ցիուրարուն:

Նմանատիպ նյութեր