211652_close_icon
views-count4798 դիտում article-date 19:26 16-08-2016

Գուգարաց թեմում համայնքային զարգացման կենտրոն է ստեղծվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, թեմում ստեղծվեց «Համայնքային զարգացման կենտրոն» (այսուհետ ՀԶԿ)` կոչված թեմի համայնքներում ձևավորելու սոցիալապես ապահով, կրթված և գիտակից հասարակություն` ի նպաստ քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացման: Կենտրոնն առայժմ իր գործունեությունն է ծավալում Լոռու մարզի Վանաձոր և Մեծավան համայնքներում: Վանաձոր քաղաքում, ելնելով տարիներ շարունակ չլուծվող խնդիրներից` այն է` սոցիալապես անապահով` ի մասնավորի քաղաքի տնակային և հանրակացարանային պայմաններում բնակվող ընտանիքների մայրերի և հայրերի գործազրկության (անկախ մասնագիտական կարողություններ ունենալուց) առկայությունը և այս ընտանիքներում առկա արժեհամակարգային անկումային (բարոյահոգեբանական) վիճակը, թեմի սոցիալական բաժինը նախաձեռնեց սույն ծրագիրը` խնդրի մասշտաբները հնարավորինս նվազեցնելու համար: ՀԶԿ Մեծավանի մասնաճյուղը գործադրվում է դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքների և նրանց երեխաների համար: Վանաձորում առայժմ շահառու 15 ընտանիքի ծնողների համար (այդ թվում սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձիք) անվճար կկազմակերպվեն կարուձևի դասընթացներ` վերջիններիս աշխատանքով ապահովելու նպատակով: Իսկ շահառու 20 երեխաների շրջանում կկազմակերպվեն տարբեր զարգացնող խաղեր, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ: «Նման կենտրոն ունենալու կարիքը վաղուց կար թեմում. կենտրոն, որ կհոգա ոչ միայն երեխայի մասին,կամ ընտանիքի այս կամ այն անդամի, այլև բուն ամբողջական ընտանիքի` նրա հոգսերի մասին և կկարողանա նպաստել կարիքավոր ու անառողջ ընտանիքների առողջացմանը»,-նշում է ՀԶԿ պատասխանատու Էմմա Գրիգորյանը: Մեծավանում համայնքային կյանքը ակտիվացնելու և երեխաների կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ծրագրի շրջանակներում արդեն հիմնվել է մանկական երգչախումբ, տիկնիկագործության ու տիկնիկավարության և ասեղնագործության խմբակներ: Կենտրոնում կազմակերպվում են նաև անգլերեն լեզվի դասընթացներ: Նախատեսված 20 շահառուի փոխարեն ծրագրին արդեն իսկ մասնակցում են մեծավանցի 50 երեխաներ: Թեև կենտրոնը այժմ գործում է Վանաձոր և Մեծավան համայնքներում, սակայն ինչպես նշում են ՀԶԿ հիմնադիրները նպատակ կա ձևավորված փորձառության և արդյունավետության հիման վրա համայնքային զարգացման կենտրոններ ստեղծել նաև թեմի այլ համայնքներում` ելնելով յուրաքանչյուր համայնքի խնդիրների բնույթից ու առանձնահատկություններից: Օրերս կենտրոնի շահառու սոցիալապես անապահով ընտանիքների թվով 100 երեխաներ ամառային մեկշաբաթյա հանգիստ անցկացրեցին թեմապատկան «Ծիծեռակ» ճամբարում` իրենց համար մշակված հատուկ ճամբարային գրաֆիկով: Համայնքային զարգացման կենտրոնը ստեղծվել է «Համայնքային զարգացման կենտրոն Գուգարաց թեմում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի և Գուգարաց թեմի առաջնորդարանի համատեղ աջակցությամբ: [b]Վահե Խաչիկյան, Համայնքային զարգացման կենտրոնի հանրային կապերի և PR բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր