4471 դիտում
09:02 18-08-2016
Նախագահականում, այնուամենայնիվ, քննարկվել է համաներման հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան ավելի է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել։ Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում է, սակայն այդ հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այս անգամ էլ անպայման այդպես կլինի։ Մեր տեղեկություններով սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ քննարկումներ տեղի են ունեցել։
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե որքանով իրատեսական են համաներման վերաբերյալ լուրերը։ Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ խնդիրն իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ ԱԺ-ն հանրապետության նախագահի առաջարկությամբ։ Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հնարավորության վերաբերյալ փորձեցինք ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6645 դիտում
09:42 25-03-2015
Համաներում, այնուամենայնիվ, լինելու է. մասնագետների խումբն աշխատում է համաներման տեքստի վրա. Ժամանակ
2239 դիտում
16:59 09-09-2016
Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան
1175 դիտում
18:56 25-01-2014
Ուկրաինայի նախագահականում Յանուկովիչի, Կլիչկոյի, Յացենյուկի և Տյագնիբոկի միջև բանակցություններ են ընթանում
Այս բաժնից
979 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1255 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2536 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ