3089 դիտում
13:34 18-08-2016
Գոռ Մինասյան. Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային Գոռ Մինասյանը գոհ է իր բարձրացրած քաշերից:
«Ամեն մարդու չի հաջողվում մասնակցել Օլիմպիական խաղերի: Կարծում եմ` բոլորը գոհ են իմ արդյունքից, անձնական նոր ռեկորդներ եմ գրանցել և օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար: Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը, քանի որ մինչ այս չենք ունեցել Օլիմպիական խաղերի 19 տարեկան մեդալակիր: Եթե ինձ հաջողվեր երկրորդ մոտեցմամբ բարձրացանել պատվիրված քաշը, ապա կկարողանայի ավելի բարձր քաշերի էլ մոտենալ:
Պոկում վարժությունը շատ թեժ ստացվեց, նույնը չեմ ասի հրում վարժության մասին: Ինձ համար նոր մրցակիցներ չկային, բոլորին էլ գիտեմ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից: Չեմպիոնի հետ արդեն 6 տարի շարունակ մրցում ենք»,-ասաց Մինասյանը:
Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը 105+ քաշային կարգում` երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Այս քաշային կարգում օլիմպիական ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն՝ 473 կգ:
Նմանատիպ նյութեր
6457 դիտում
21:18 26-09-2019
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սիմոն Մարտիրոսյանի տրիումֆին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3804 դիտում
18:13 02-10-2019
Փաշիկ Ալավերդյան. Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար
Այս բաժնից
1267 դիտում
20:32 25-10-2024
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել երիտասարդական ԱԱ-ում
1174 դիտում
22:50 24-10-2024
ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդ տեղում է
1294 դիտում
22:37 24-10-2024
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ