211652_close_icon
views-count32279 դիտում article-date 16:16 18-08-2016

Ռովշան Լենքորանսկին Շաքրո Մոլոդոյի հետ ունեցած քրեական պատերազմի զոհն է. Rosbalt

Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/18/93198/]տեղեկացրել [/url]էինք, Թուրքիայում այսօր սպանվել է ադրբեջանցի «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին (Ռովշան Ջանիև)։ Նրան հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Ստամբուլի հիվանդանոցներից մեկը, սակայն կյանքը փրկել չէին կարողացել։ Rosbalt գործակալությանը ՌԴ իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Լենքորանսկին դարձել է «քրեական պատերազմի» զոհ, որը սկսվել էր վերջերս ձերբակալված քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Կալաշով) ու նրա միջև։ Rosbalt-ի տվյալներով՝ այն բանից հետո, երբ այս տարվա հուլիս ամսին ռուսական մաֆիայի պարագլուխ համարվող Մոլոդոյը [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90244/]ձերբակալվեց [/url]ՌԴ իրավապահների կողմից, նրա մրցակիցները, այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) ու Լենքորանսկին սկսեցին ակտիվություն ցուցաբերել։ Մասնավորապես, իրենց իսկ նախաձեռնությամբ չեղյալ հայտարարեցին մի շարք օրենքով գողերի «ապաթագադրումները»։ Աղբյուրի ենթադրությամբ՝ Լենքորանսկին էլ դարձավ հենց այդ ակտիվության զոհը։ Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանում տեղի ունեցած «գողական մեծ հավաքի» ժամանակ որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու «լիազորությունները»։ Բացի այդ, նրան կասկածում էին 2013 թվականին Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության մեջ։

Նմանատիպ նյութեր