211652_close_icon
views-count24835 դիտում article-date 13:42 18-08-2016

Ստամբուլում սպանվել է «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին. լուսանկարներ

Ստամբուլի հիվանդանոցներից մեկում հրազենային բազմաթիվ վնասվածքներից մահացել է «քրեական հեղինակություն» Ռովշան Լենքորանսկին։ Այդ մասին հայտնում է haqqin.az պորտալը։ Տեղեկությունների համաձայն՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ մեքենայի ուղղությամբ 2 անհայտ անձինք հրազենից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ վնասվածքներ է ստացել «օրենքով գողը»։ Վերջինի եղբայրը՝ Նամիկ Ջանիևը շտապ թռել է Ստամբուլ։ Ըստ տեղեկությունների՝ Լենքորանսկին պետք է մասնակցեր Բարբարոս բուլվարի մոտ գտնվող հյուրանոցում կայանալիք հավաքի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր