211652_close_icon
views-count3240 դիտում article-date 09:37 19-08-2016

ՀՀ ԱՆ դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 16-ին ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Ժողովուրդ»-ը Գուրգեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու է նա ազատման դիմում ներկայացրել։ Մեր հարցմանն ի պատասխան նա ասաց. «Մեկնաբանություն չունեմ տալու։ Դա եղել է իմ ցանկությունը՝ այս պահին այդ պաշտոնից ազատվելու։ Բնականաբար, կանցնեմ այլ աշխատանքի, իսկ այս պահին ընդամենը իմ հանգիստն եմ վայելում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր