211652_close_icon
views-count26133 դիտում article-date 22:58 19-08-2016

Mercedes-ը պաշտոնապես ներկայացրել է 6 մետրանոց շքեղ Maybach-ը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կալիֆոռնիայում կայացած Monterey Car Week միջոցառման ժամանակ Mercedes-ը պաշտոնապես ներկայացրել է իր ապշեցուցիչ Vision Mercedes-Maybach 6 հայեցակարգը, որի տեխնիկական հնարավորությունները անակնկալ էին ավտոսիրահարների համար: Բանն այն է, որ Maybach-ը հագեցած է էլեկտրական շարժիչով, որն աննախադեպ՝ 750 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության հասնում է ընդամենը 4 վայրկայնում: Դիմապակու ամբողջ լայնությամբ տեղադրված ինտերակտիվ էկրանով, 4 տեղանոց կուպեի սրահը հնարավորություն է տալիս տեսնել բարձ կարգի շքեղ մեքենաների ապագան: Լիցքավորված էլեկտրական շարժիչով մեքենան կարող է անցնել 500 կմ ճանապարհ, իսկ առավելագույն արագությունը կհասնի 250 կմ/ժ-ի: 24 դյույմանոց անվասկավառակներով Vision Mercedes-Maybach 6-ը մոտ 6 մետր երկարություն ունի, ինչն էլ խորհրդանշում է 6 թիվը: Ներկայացնում ենք լուսանկարները և տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր