211652_close_icon
views-count1612 դիտում article-date 17:32 21-08-2016

Շիրակի մարզում այրվել է պահեստավորված անասնակեր

Օգոստոսի 21-ին, ժամը 12.16-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրառատ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 13-րդ փողոցի Իշխան Մանուկյանի թիվ 8 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր (150 հակ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել՝ 14.15-ին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացի 1990 թ. ծնված Մ. Յ.-ը ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Նմանատիպ նյութեր