1598 դիտում
13:42 22-08-2016
Մայրաքաղաքում կշարունակվի կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են Զարգացման ասիական բանկի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի կողմից իրականացվող վարկային ծրագրերը: Հանձնարարվել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքները:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով 4 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման նկատմամբ, բացի այդ նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 21 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում տնտեսվարողների կողմից ավռոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Տրվել է նաև հանձնարարական սահմանված ժամկետում ավարտել դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման ուղղությամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 4 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 52 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման, ծառերի ձևավորման և բուժման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը:
Նախորդ շաբաթ ևս աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 4 վարչական շրջանների 46 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման դեպք չի արձանագրվել: Այսպիսով՝ քաղաքապետարանի ենթակայության թվով 160 մանկապարտեզներում ավարտվել են վերոնշյալ ստուգումները:
Նմանատիպ նյութեր
2526 դիտում
12:30 17-08-2017
Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով
2408 դիտում
16:45 29-07-2014
Երևանի կանաչապատ տարածքների ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»