211652_close_icon
views-count2529 դիտում article-date 12:30 17-08-2017

Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով

Շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանում շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով ծառերի ոռոգումը: Աշխատանքներում ներգրավված են մարդկային և տեխնիկական ռեսուրսներ: Առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով: Հատուկ ժամանակացույցով ոռոգման աշխատանքները կշարունակվեն մինչև եղանակային պայմանների մեղմացումը, որից հետո գործընթացը կշարունակվի սովորական ժամանակացույցով:

Նմանատիպ նյութեր