211652_close_icon
views-count11104 դիտում article-date 13:27 22-08-2016

Կանխվել է Վրաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցումը. կա 5 ձերբակալված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի 5 քաղաքացիների, ովքեր ծրագրել էին օգոստոսի 20-ին պայթեցնել Վրաստանից Հայաստան եկող գազատարը, հաղորդում է Georgia Online-ը։ Ձերբակալվածների մեջ է Փոթի քաղաքի ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Լևան Մամպորիանը, ում մեղադրում են լիազորությունները չարաշահելու մեջ։ Վրաստանի ՊԱԾ ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկչությունը նշված անձինք պատրաստվում էին իրականացնել Սաղուրամո բնակավայրի մոտակայքում, որտեղով անցնում է գազատարը։ Ձերբակալվածներն են՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն և Նուրի Չ-ն։ Հանցախմբի անդամները ավտոմեքենայով ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոմայրուղու անտառամերձ հատվածը, որտեղ պահված են եղել 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, 2 տեսակի դյուրավառ լար և այլ պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ավտոմատ հրազեններ։ Իսկ ձերբակալվածներից մեկի տնից հայտնաբերվել է համակարգիչ, որում հայտնաբերվել է թիրախային քարտեզ՝ կետերով, որտեղ պլանավորվել էր պայթյուններ իրականացնել։ Հետաքննությունը վարում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր