906 դիտում
16:31 22-08-2016
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվում են 2016-2017 ուստարվա դասագրքերը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման գործընթացին:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին:
Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին`մինչև սեպտեմբերի 1-ը արդեն տեղերում դրանք բաժանելու համար: Այսօր դասագրքերը բաշխվելու են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին:
Ի դեպ, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, ընդ որում, առաջին դասարանցիներին` ինչպես միշտ՝ նվիրատվության կարգով: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տրամադրած դասագրքերը վճարովի են, գնացուցակներն էլ փակցված են դպրոցներում` տեսանելի վայրոււմ: Դասագրքերից բացի ստացվել է նաև ուսումնաօժանդակ գրականություն, որը նույնպես բաշխվում է դպրոցներին:
Նմանատիպ նյութեր
900 դիտում
18:32 08-09-2014
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում բաշխվում են 2014-2015 ուստարվա դասագրքերը
3820 դիտում
18:02 16-08-2017
Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը
2434 դիտում
12:56 17-08-2017
Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»