11018 դիտում
09:01 23-08-2016
Սևանի ափին կառուցած քոթեջները առաջիկայում կարող են ջրի տակ անցնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանը Լավանդայի Արայիկը, վաճառքի է հանել Սևանի ափին տարիներ առաջ կառուցած քոթեջները։ 54 քմ տարածքով մեկ քոթեջը վաճառում է 22 հազար դոլարով։ Հիշեցնենք, որ այդ քոթեջները կառուցվել են օրենքով թույլատրված նիշից 1908 մետրից ցածր տարածքում։ Տարիներ առաջ Ա. Հարությունյանը պլանավորում էր 47 հեկտար տարածքի վրա հիմնել «Լավանդա սիթի» ամառանոցային քաղաք, կառուցել 400 հատ քոթեջ, այնուհետև դրանք վաճառել։ Մեր տեղեկություններով, Հարությունյանը շտապում է վաճառել այդ քոթեջները, ներդրած գումարները հանել, քանի որ վտանգ կա, թե առաջիկա տարիներին դրանք կարող են հայտնվել ջրի տակ։ Չէ՞ որ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացնելու ծրագիր կա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
48804 դիտում
08:13 14-10-2016
Գագիկ Խաչատրյանին կարող են ստիպել գնել իր իսկ կառուցած «ուսումնական կենտրոնը».«Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2449 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»