211652_close_icon
views-count2932 դիտում article-date 15:13 23-08-2016

Դավթաշենցի փոքրիկների համար նույնպես կազմակերպվել է բակային ճամբար. լուսանկարներ

Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամանցը հետաքրքիր դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից գործում են բակային ճամբարներ: Դրանցից հերթականը` «Բակային ընկերասիրություն» խորագրով, բացվել էր Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում: Ճամբարային երեկոյի ընթացքում կազմակերպվել են խաղ-մրցույթներ, վիկտորինաներ, շոու ծրագիր` սիրված հեքիաթների ու մուլտերի հերոսների մասնակցությամբ: Փոքրիկ դավթաշենցիները նաև ասմունքել են, երգել, պարել ու խրախուսական մրցանակներ տացել: Երեխաների տրամադրությունն ավելի է բարձրացրել ուրախ գնացքով շրջագայությունը վարչական շրջանի տարածքում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր