2701 դիտում
15:38 24-08-2016
ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ
2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:
Հիշեցնում ենք, որ՝
1. համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե
- պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
- պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
- վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
- տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:
2. նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`
- առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,
- լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,
- ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,
- տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:
Այս փոփոխությամբ պայմանավորված որոշակիորեն խմբագրվել է նաև համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարող եք ներբեռնել հետևյալ [url=http://paap.am/pages.php?al=announcements&pid=2&id=327&act=more]հղումով[/url]։
Համաձայնեցված հայտարարագրի ձևը կարող եք ստանալ նաև Ձեր ապահովագրական ընկերությունից, Ձեր ապահովագրական գործակալից, Բյուրոյից կամ ճանապարհային ոստիկանից:
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/b]
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
20:03 24-02-2016
Պատահարների ինքնուրույն գրանցման համակարգի ներդրում՝ ԱՊՊԱ-ում
2879 դիտում
15:44 10-01-2017
Փոփոխություններ «Tax free» համակարգում. նվազեցվել է ԱԱՀ վերադարձի շեմը՝ 100.000 դրամից դառնալով 50.000 դրամ
1282 դիտում
17:02 11-01-2024
Նոր փոփոխությամբ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը