1728 դիտում
20:03 24-02-2016
Պատահարների ինքնուրույն գրանցման համակարգի ներդրում՝ ԱՊՊԱ-ում
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը:
Նոր գործընթացն ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից:
Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը և դրա լրացման հրահանգը, ինչպես նաև Համաձայնեցված հայտարարագրով դեպքերում կողմերի գործողությունների ուղեցույցը կարող եք գտնել Բյուրոյի [url=http://paap.am/index.php?al=agreed_declaration]կայքում[/url]:
Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում:
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը