211652_close_icon

Թուրքիան ուզում է Հալեպը դարձնել բանակցություններում իր հաղթաթուղթը. Սիրիայի քրդեր

views-count7206 դիտում article-date 14:14 25-08-2016
«Սիրիայի դեմոկրատական խորհուրդ» քրդական կուսակցությունում գտնում են, որ Թուրքիայի իշխանությունների նպատակն է Հալեպը ստանալը, որպեսզի այն օգտագործի ապագայում որպես քաղաքական բանակցություններում իր հաղթաթուղթ, հաղորդում է Ria Novosti-ն։ Թուրքական բանակը ԱՄՆ-ի աջակցությամբ երեկ ցամաքային գործողություններ էր սկսել Ջարաբլուս քաղաքն ազատագրելու ուղղությամբ, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին՝ Թուրքիայի տարածքից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ քաղաքն ազատագրված է և անցել է Սիրիայի ազատ բանակի վերահսկողության ներքո։ Քուրդ քաղաքական գործիչ Ռեյզան Խեդուի խոսքով՝ գործողություններին այնպիսի խմբավորումների ներգրավումը, ինչպիսին «Նուրեդդին ազ-Զինկին» և «Սուլթան Մրադ»-ն են, նշանակում է «ԻՊ ահաբեկիչներին այլ ահաբեկիչներով փոխարինում», և եթե Թուրքիան իսկապես ցանկանար պայքարել ահաբեկչության դեմ, ապա մի կողմ կթողներ իր աշխարհաքաղաքական նպատակները։

Նմանատիպ նյութեր