211652_close_icon
views-count46752 դիտում article-date 21:20 09-04-2018

Քառօրյա պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցած և վիրավորում ստացած Բադալյանների ընտանիքը դարձել է խաբեության զոհ. նրանք կանգնել են դրսում մնալու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Լոմոնոսովի փողոցի 30 տան 6 բնակիչ, դառնալով խաբեության զոհ, կանգնել են դրսում մնալու վտանգի առաջ: Տանը բնակվող 6 հոգուց 2-ը՝ որպես ժամկետային զինծառայողներ, ակտիվ մասնակցություն են ունեցել քառօրյա պատերազմին, որոնցից մեկը անգամ բեկորային վնասվածքներ է ստացել և երկար ժամանակ անց է կացրել զինվորական հոսպիտալում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում 46-ամյա Գայանե Համբարյանը ասաց. -Ամուսինս՝ Արմեն Բադալյանը, 2012 թվականին Կիլիկիայում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասը վարձակալությամբ վերցրել է, որպեսզի օգտագործի և եկամուտ ստանա: Եկել են վարձավճարի որոշակի պայմանավորվածության: Մեկ ամիս չլրացած՝ պարտքեր են կուտակվել, ինչի պատճառով էլ հրաժարվեցինք այն տնօրինելուց: Այդ ընթացքում արտադրամասի սեփականատերերը դիմել են դատարան, որպեսզի մեր ձեռքից վարձի, ապրանքի և այլ գումարների դիմաց մեր տունը վերցնեն, իսկ ամուսնուս էլ Վարդան Վարդազարյանը համոզել է ստորագրել մի թղթի տակ, որով, իբր, ամուսինս իրենց 6 մլն դրամ գումար է պարտք: Իրենք այդ թղթով մտել են դատարան՝ դատը շահել: Այսպիսով՝ այդ գումարի դիմաց մեր՝ Լոմոնոսովի 30 հասցեում գտնվող տունը սեփականաշնորհել են և միանգամից 14 հազար ԱՄՆ դոլարով վաճառել: Հիմա մեր տան նոր սեփականատերը մեզ մինչև ապրիլի 20-ը ժամանակ է տվել, որ այն ազատենք: Մենք նրա հետ զրուցել ենք և եկել պայմանավորվածության, որ վաճառում ենք այս տունը այլ անձի, ավելի բարձր գնով, որպեսզի վճարենք 20 հազար դոլար իրեն և մեզ մի փոքրիկ կացարան գնենք: Տարբեր տեղեր հայտարարություններն ենք տեղադրել, գալիս նայում են, բայց դեռ կոնկրետ բան չկա: Գոնե մի քանի ամիս ժամանակ է պետք, որ վաճառենք ու վճարենք գումարը: Մեր խնդրանքը միայն դա է, որ մեզ գոնե մի քանի ամիս ժամանակ տան, տունը վաճառենք ու նոր դուրս գանք: Ամուսինս ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանի հետ զրուցել է, ով խոսք է տվել, որ մինչև մենք մեր 3 երեխաների հետ նոր տուն չունենանք, մեզ այստեղից չեն հանի: Իմ երեխաները այս հայրենիքի համար կռիվ են տվել, այս հող ու ջրի համար, սակայն հայրենիքի ներսում խաբեությամբ մեր տանը տիրանում են: Մանրամասները՝ տեսանյութում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր