Բոլիվիայում դժգոհ ցուցարարները առևանգել են երկրի փոխոստիկանապետին, այնուհետև ծեծելով՝ սպանել
Բոլիվիայիում ցուցարար հանքափորները առևանգել են ՆԳՆ տեղակալ Ռոդոլֆո Իլյանեսին, այնուհետև ծեծելով՝ սպանել վերջինիս:
Հանքափորների կոպերատիվների ազգային ֆեդերացիայի ղեկավար Մոյսես Ֆլորեսը հայտնել է, որ ինքը տեսել է այդ ամենը իր աչքերով, սակայն մինչ այսօր փոխոստիկանապետի դին չի հայտնաբերվել:
«Մենք տեսել ենք փոխնախարարի անկենդան մարմինը»,- Ֆլորեսի խոսքերը մեջբերել է Deber թերթը:
Նշենք, որ ցուցարարները առևանգել էին նաև փոխոստիկանապետի օգնականին, սակայն վերջինիս հաջողվել է փախուստի դիմել: Նա այժմ մայրաքաղաք Լա Պասի հիվանդանոցներից մեկում է գտնվում:
Բոլիվիայում անկարգությունները շարունակվում են արդեն 2 շաբաթ: Բոլիվիայի հանքափորները փողոց են դուրս եկել ի նշան դժգոհության՝ ընդդեմ հանքափորների կոոպերատիվների վերաբերյալ նոր օրենքի: