211652_close_icon
views-count2091 դիտում article-date 15:59 27-08-2016

ՀՀ ԱԻ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Իտալլիայի իշխանություններին

Օգոստոսի 27-ի ժամը 12.30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 284-ի, իսկ տուժածներինը՝ 380-ի: *** Օգոստոսի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 267-ի, իսկ տուժածներինը՝ 380-ի: *** Օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կրկին կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց որ նշված ժամի դրությամբ զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի: Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: *** Պարբերաբար կապ է հաստատվում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 23.00-ի դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի, առավել վնասվել են Ամիկոլի և Ամիդրիչե բնակավայրերը: Հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա: *** Oգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ: Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: *** ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին Ձերդ Գերազանցություն, Խոր վշտով տեղեկացանք Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին, որը պատճառ դարձավ բազմաթիվ զոհերի ու ավերածությունների: Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: Վստահ ենք, որ Իտալիայի համապատասխան կառույցները ի վիճակի են շուտափույթ վերականգնելու վնասներն ու բուժելու վերքերը:

Նմանատիպ նյութեր