211652_close_icon

Մոսկվայում պահեստի խոշոր հրդեհի բոլոր զոհերը Ղրղզստանի քաղաքացիներ են. աղբյուր

views-count3496 դիտում article-date 16:12 27-08-2016
Մոսկվայի Ալտուֆիևսկի փողոցում գտնվող տպագրության շենքի պահեստում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով բոլոր զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։ «Նախնական տվյալներով, որոնք ունենք այս պահին, բոլոր մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են, ովքեր աշխատում էին այդ տպագրության պահեստում»,-նշել է աղբյուրը և հավելել, որ բերջիններս աշխատում էին նշված վայրում օրինականորեն։ Ըստ նրա՝ հրդեհը տեղի է ունեցել հերթափոխից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ բոլոր զոհվածները խեղդվել են։

Նմանատիպ նյութեր