52130 դիտում
10:27 28-08-2016
Արշալույսի գյուղապետի «դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է». Ազատամարտիկ երկրապահներին զայրացրել է նրա անպատասխանատու հայտարարությունը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին
Ազատամարտիկ երկրապահներին զայրացրել է Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի անպատասխանատու հայտարարությունը, թե իբր ինքը մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ պտուղները Մանվել Գրիգորյանն է վայելում։
Ստորեւ ներկայացվում է երկրապահներից մի քանիսի գնահատականն ասվածին։
[b]Հայրապետ Կարապետյան՝ Սարիկ.[/b]
- Թուրքը կարող է զորավար Մանվել Գրիգորյանի վերաբերյալ այդ կերպ արտահայտվել։ Ես չգիտեի, որ Զարզանդը թուրք ա։ Չի էլ ամաչում, ախր ինքը մինչեւ հիմա Զորավարի ծնողների տանն ա ապրում։ Այ քեզ ուրացող։ Էդ Զնդոյենք, իրեք ախպերով էլ պավլիկմարոզով են։ Մանվել Գրիգորյանով մարդ են դառել, մարդամեջ մտել, հիմա անկապ խոսում են։
[b]Վազգեն Վարդանյան՝ 5-րդ բրիգադի Վեդիի գումարտակի հրամանատար.[/b]
- Զնդոն ի՞նչ գիտի՝ կռիվն ինչ է, պատերազմն ինչ է։ Պատերազմի ժամանակ դեռ լակոտ էր, լակոտություն էր անում, տրակտոր էր գողանում, շուռ տալիս, անունը դրել է պատերազմի հաշմանդամ։ Մեկ օր չի ծառայել զինված ուժերում, բայց գնդապետի կոչում ունի։ Դրա համար էլ մեծ-մեծ խոսում է։ Մանվել Գրիգորյանն այն զորահրամանատարն է, որ պաշտպանել ու ազատագրել է Հադրութը, Մարտակերտը, Ֆիզուլին, երբեք հետքայլ չի կատարել, երբեք չի նահանջել։ Զորավար Մանվել Գրիգորյանի անունը նույնացվում է Արցախյան հաղթանակի հետ։
[b]
Օհան Գեւորգյան՝ ԵԿՄ վարչության անդամ.[/b]
- Եթե ինչ-որ մեկը կասկածի տակ է առնում Մանվել Գրիգորյանի վաստակը, վճռորոշ մասնակցությունն Արցախյան պատերազմին, ուրեմն նա հայ չէ, ուրեմն դա թուրքին է ծախվել։ Ու իր նմաններին էլ գտել է, Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում իր նման պլանքյաշ մեկին է սատարում։ զնդոներն ու ճոյտերը, հրաչիկներն ու արթուրթումանյանները շատ պստիկ են, որ Էջմիածնի
հարգված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ մրցակցեն։
Նմանատիպ նյութեր
20977 դիտում
11:18 08-09-2016
ԵԿՄ վարչության փոխնախագահների արձագանքը՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի անպատասխանատու հայտարարություններին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան