Ճապոնիայում Boeing 787-8 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել դիմապակու ճաքի պատճառով
Տոկիոյից Սինգապուր մեկնող Nippon Airways ավիաընկերության Boeing 787-8 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Նախա քաղաքում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Պատճառը եղել է օդանավի դիմապակու ճաքը:
Այս պահին Տոկիո- Սինգապուր չվերթի ուղևորները մեկ այլ օդանավ են սպասում, որը կհասցնի նրանց Սինգապուր: