Ճապոնական Boeing 787-ը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայում
Ճապոնական Boeing 787 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:
Օդանավը թռիչք էր կատարել Դոմոդեդովո օդանավակայանից և ընդամենը 8 րոպե անց հետ վերադարձել՝ շասիի անսարքության պատճառով:
Կես ժամ անց թռիչքը կայացել էր: Բարեբախտաբար, օդանավում գտնվող 249 ուղևորից ոչ ոք չէր տուժել: