211652_close_icon
views-count17424 դիտում article-date 09:57 29-08-2016

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 61-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին

Երեկ՝ օգոստոսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ, 61-ամյա Գևորգ Հայրապետյանը Գետափնյա գյուղից դեպի Գեղանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջին հարակից հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի 34 AF 027 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղանիստ գյուղի բնակիչ, 51-ամյա Ազատ Դադայանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ գիշերը ժամը 01։50-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր