1525 դիտում
15:57 29-08-2016
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի անդամներին
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ:
Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։
Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
21:23 15-11-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին
4393 դիտում
23:20 15-09-2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ