211652_close_icon
views-count4879 դիտում article-date 19:55 29-08-2016

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին ներկա է գտնվել լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին երիտասարդ լուսանկարիչը ներկայացրել է ամենատարբեր իրադարձությունների ժամանակ արված լուսանկարներ, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ է հանձնվել հանրության դատին: Հարկ է նշել, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են նաև լուսանկարներ ՀՀ Նախագահի հանդիպումներից ու տարբեր այցերից, ինչպես նաև մի շարք երկրների առաջնորդների ու հայտնի մարդկանց հետ կապված հիշարժան ակնթարթներ, որոնք արձանագրել է լուսանկարչի ֆոտոխցիկը:

Նմանատիպ նյութեր