2604 դիտում
18:43 30-08-2016
Մրցութային հանձնաժողովը քննարկել է ՀԿ-ների ներկայացրած հայտերը
Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Քննարկվել են ՀԿ- ների կողմից ներկայացված դիմում-հայտերը։ Հիշեցնենք, որ հերթական դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր «ՀՀ անկախության 25-ամյակ» անվանակարգում։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Արմինե Խաչատրյանը նշում է, որ մանրամասն ուսումնասիրել է ՀԿ-ների ներկայացրած հայտերը, և ընդգծում է, որ իր սպասումները ծրագրերից ավելին էին։ Ըստ Ա. Խաչատրյանի, երբեմն լսում ենք հայտարարություններ, թե մրցույթներ չկան, սակայն տվյալ դեպքում ներկայացված հայտերն այնքան էլ գոհացուցիչ չեն։ «Կային ծրագրեր, որոնք ընդհանրապես առնչություն չունեին Անկախության, ազգային խորհրդանշանների հետ։
Ինձ ավելի շատ հետաքրքրում էր ծրագրերում տեսնել պետականության գաղափարախոսությունը տարածելը, հանրահռչակելը՝ դա զուգորդելով մշակույթի հետ։ Ծրագրերում ցանկալի էր տեսնել նոր ասելիք։ Ներկայացված որոշ հայտերում կան նման տարրեր։ Կան հետաքրքիր գաղափարներ, որոնք զարգացման տեղ ունեն։ Դրան զուգահեռ կան ծրագրեր, որտեղ, կարծես թե, հեղինակներն էլ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում»,- նշում է հանձնաժողովի անդամը։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կորոշի դրամաշնորհային մրցույթի հաղթող ՀԿ-ներին։
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
09:58 30-05-2015
Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են. ՀԺ
2351 դիտում
23:00 21-03-2017
Բարելավվել է ՀԿ-ների ներկայացրած ծրագրերի որակը
Այս բաժնից
958 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
691 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
652 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին