211652_close_icon
views-count2346 դիտում article-date 19:35 31-08-2016

Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության վսեմ գործին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զինվորական կարգով կուրսանտները երդվել են պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Երդման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտների հարազատներ: Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորը արժևորել են ապագա ռազմական բժիշկների գիտակցաբար կատարած մասնագիտության ընտրության որոշումը` հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, և վստահություն հայտնել, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին պատվով կիրականացնեն իրենց դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը, որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտի ռազմադաշտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր