211652_close_icon
views-count11749 դիտում article-date 22:35 01-09-2016

Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները երդվեցին պատվով ծառայել հայրենիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Զինվորական կարգով կուրսանտները երդվեցին պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական ու մասնագիտական պարտականությունները: Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա ռազմական բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորն արժևորեցին երիտասարդների՝ զինվորական բժշկի մասնագիտությունն ընտրելու որոշումը հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո: Նրանք վստահություն հայտնեցին, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց դժվարին, բայց անչափ պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը՝ որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար իրենց կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր