211652_close_icon
views-count1943 դիտում article-date 14:36 01-09-2016

Կիրթ սերունդը մեր երկրի առաջընթացի գրավականն է. վարչապետ Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետի ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, մանկավարժներ, ուսանողներ և աշակերտներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս օրը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորելու կրթության, գիտության իրական արժեքն ու անգնահատելի դերը ինչպես անհատի, այնպես էլ պետության կայացման և զարգացման գործում: Կիրթ սերունդը մեր երկրի առաջընթացի գրավականն է: Այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ այն նշանավորում է նրանց կյանքի կարևորագույն փուլի սկիզբը: Թող այն դառնա հաջողությունների, ձեռքբերումների և կյանքում ինքնահաստատման սկիզբ: Ուզում եմ շեշտել, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները կառավարության առաջնահերթ ծրագրերից են՝ ուղղված կրթության որակի շարունակական բարձրացմանը և կրթության մատչելիության ապահովմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ ուսումնական գործընթացում, խաղաղություն և բարօրություն: »։

Նմանատիպ նյութեր