Արգենտինա-Ուրուգվայ. Մեսին կարող է մասնակցել հանդիպմանը
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հայտարարել է, որ Լիոնել Մեսին կարող է մասնակցել Ուրուգվայի հետ հանդիպմանը` 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում:
«Մեսին լավ վիճակում է: Ես խնդիրներ չեմ տեսնում: Լարված խաղ է լինելու և Լեոն մեզ անպայման պետք է լինելու», ասել է Բաուսան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսին մկանի վնասվածք է ստացել: Հանդիպումը կկայանա այսօր ուշ գիշեր: