Արգենտինա-Ֆրանսիա. Մեսին բնակվելու է այն հյուրանոցում, որի դիմաց Ռոնալդուի գրաֆիտին է
Հունիսի 30-ին Կազանում Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ:
Թաթարստանի մայրաքաղաքում հյուրընկալվող թիմերի համար ընդամենը երկու հյուրանոց է արտոնագրված՝ «Ռամադան» և «Միրաժը»:
Ավելի վաղ ֆրանսիացները մրցաշարի առաջին տուրում Կազանում արդեն խաղացել էին Ավստրալիայի հետ և նորից ամրագրել են «Միրաժը»:
Դա նշանակում է, որ արգենտինացիները հանգրվանելու են «Ռամադայում». այն հյուրանոցում, որի դիմաց Կրիշտիանու Ռոնալդուի գրաֆիտին է:
Պորտուգալացու պատկերով գրաֆիտին արվել է դեռևս նախորդ տարի՝ Կոնֆեդերացիաների Գավաթի մրցաշարից առաջ: