211652_close_icon
views-count22242 դիտում article-date 16:20 02-09-2016

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակից թիմի հայտարարությունները խախտում են կոռեկտության սահմանները

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակից թիմի հայտարարությունները կոռեկտության սահմանների խախտում են համարում էջմիածնեցիները: Հատկապես երկրապահներին դուր չի գալիս, որ հնչում են անհիմն մեղադրանքներ Կարեն Գրիգորյանի եւ լեգենդար Զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին: Ստորեւ մի քանի բնակչի արձագանքը: [b]Արտյոմ Մանուկյան. [/b]- Լկտի, լպիրշ, թուրքաբարո մարդիկ են ընդգրկված էդ պաչկում, որ իբր թե քաղաքապետի թեկնածու են առաջադրել իրենց նման մի թուրքի: Իրենք գիտեն իրենց քաշը, իրենք գիտեն, որ էջմիածնեցին թքում է իրենց երեսին: Բայց դրանց երեսին թքում ես` ասում են անձրեւ է գալիս: Էդ պաչկի ուղեղը ԱԺ պատգամավոր Գրիգորյան Հրանտն է, բայց Հրանտն ինքն ուղեղ ունի՞, որ ուրիշին խելք սովորեցնի: Էս Թումանով է, ինչ է, չի էլ հասկանում, որ Հրանտը, Զնդոն, Ճոյտը, Հրաչն իրեն հրել-փոսն են գցում: Բայց դե իրեն տեղն է` մարդուն ինչ լինում` իր խելքից է լինում: [b]Ժոզեֆ Քեսապլյան. [/b]- Սրբապղծություն է Մանվել Գրիգորյանի հասցեին վայրահաչելը: Սրբապղծություն է, քանի որ Զորավար Մանվել Գրիգորյանն է Արցախյան պատերազմում ամենաշատ տարածքներ ազատագրել եւ պաշտպանել: Սրբապղծություն է Կարեն Գրիգորյանի նման քաղաքապետի հասցեին վայրահաչելը: Սա այն քաղաքապետն է, որ աչքի լույսի պես է վերաբերվում քաղաքի երեխաներին: Բոլոր մանկապարտեզները գազաֆիկացրեց, հիմնանորոգեց, կահավորեց: բոլոր մանկապարտեզներում որակյալ եւ բազմազան սնունդ է ապահովում: Այս քաղաքապետի արածները եթե թվարկենք, թվարկումը սեպտեմբերի 18-ին չենք ավարտի: Էդ մրցակիցներն ի՞նչ են արել, բացի թալանելուց: [b]Խաչիկ Զաքեւոսյան. [/b]- Ամոթ ա էլի, այ Հրանտ եւ իր պաչկա: Մարդ եք դարձել` Էջմիածնում քաղաքապետի թեկնածու եք առաջադրում: Լսեք` էջմիածնեցին վաղուց արդեն դրածոներին չի ընդունում: Էջմիածնում հաստատ ընտրվելու, վերընտրվելու է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ինքնուրույն կայացած, կիրթ եւ բանիմաց անձնավորություն է: Եթե մրցակիցները սուտ խոստումներ պետք է տան, ապա Կարեն Գրիգորյանը, հանգիստ խղճով, կարող է ցույց տալ այն ամենն, ինչ արվել է իր քաղաքապետությամբ: Եվ վերջ: [b]Հենրիկ Փանոսյան. [/b]- Թուրք են ու թուրքի լամուկ բոլոր նրանք, ովքեր համարձակվում են լեգենդար հրամանատար Մանվել Գրիգորյանի մասին բացասաբար խոսել: Ձեր էդ սուտի թայֆով, ձեր տնեցիքով Զորավարի արածի գոնե մեկ տոկոսն արեք, հետո այդ սուրբ անունը տվեք:

Նմանատիպ նյութեր