2720 դիտում
16:59 02-09-2016
Օլիմպիական փոխչեմպիոնները՝ 31-րդ Օլիմպիական խաղերի մասին
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Օլիմպիական խաղերի մասին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
[b] Սիմոն Մարտիրոսյան
[/b]
Ես շատ հպարտ եմ և ուրախ, որ կարողացա առաջինը մեդալ նվաճել մեր երկրի համար: Ընտանիքիս անդամները շատ ուրախ էին, ինչը բնական է: Իսկ ահա Էջմիածնում ես արժանացա «Էջմիածնի բարեկամ» մեդալին: Օլիմպիական խաղերում իհարկե կարող էի և պետք է բարձրացնեի վերջին մոտեցումս, բայց ես գոհ եմ իմ այս արդյունքից:
Մեծ ակնկալիքներ ունենք արդեն Տոկիո-2020-ից, եթե Աստծո կամքով ամեն ինչ լավ լինի և վնասվածքներ չստանանք, ապա այնտեղ ևս մեդալներ ենք ունենալու:
[b] Գոռ Մինասյան
[/b]
Մեծ տպավորութուններով ենք վերադարձել Օլիմպիական խաղերից, քանի որ շատ երկար էինք պատրաստվել Խաղերին: Կարծում եմ բոլորի հույսերն արդարացրեցինք: Ամբողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանի պես փոքր երկրի մարզիկները ինչի են ունակ: Մեկ ոսկի և երեք արծաթ մեդալ նվաճելով՝ Հայաստանը մեծ նվաճում ունեցավ:
Պարոն Ծառուկյանի կողմից տրված տունը նվեր չէ, դա իմ աշխատանքի արդյունքն է: Ես այդ տունը ստացել եմ Օլիմպիական խաղերում գրանցած իմ արդյունքի համար: քիչ բան չեմ արել մեր երկրի համար և արժանի էի դրան: Մենք միայն շնորհակալ ենք Պարոն Ծառուկյանին, որ գնահատում է կատարած աշխատանքը:
Այս խաղերում ինձ հաջողվեց անձնական ռեկորդներ գրանցել: Կարծում եմ առավելագույնն էր, որ կարող էի անել: Արդեն սկսել ենք մարզումները և հիմա ավելի պարտավորված ենք մարզվում Տոկիո-2020-ի համար:
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
14:56 21-08-2014
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության փոխչեմպիոնները կհանդիպեն «Բազե» հավաքի մասնակիցների հետ
3422 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
2019 դիտում
22:39 14-11-2022
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը
Այս բաժնից
3271 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2620 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին
3889 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը