1463 դիտում
17:27 03-09-2016
ՀՀ ՊՆ-ում հյուրընկալվել են եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով», որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը: Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ս.թ. ապրիլի 1-ից 5-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների և Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող այլ հարցերին:
Նմանատիպ նյութեր
5293 դիտում
19:10 16-10-2017
Հայաստան են այցելել գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ աշխարհի 7 երկրներից
1421 դիտում
16:45 15-06-2019
Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
604 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
796 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1549 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն