Կառլո Անչելոտի. Չեմ կարող գլխավորել «Ատլետիկոն» կամ «Բարսելոնան»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ անդրադարձել է այն հարցին, թե որ ակումբնները նա երբեք չի գլխավորի:
«Կարո՞ղ էի արդյոք ես մարզել «Ատլետիկոն» կամ «Բարսելոնան»: Ոչ, ես նրանց չեմ մարզի:
Ես հարգում եմ պատմությունը, հակամարտությունները, այդ իսկ պատճառով չէի մարզի «Լացիոն» կամ «Ինտերը»: Դա իմ պատմությունն է և հարգանքը, ինչը շատ կարևոր է:
Ես հարգանքով եմ վերաբերվում «Ատլետիկոյին» և «Բարսելոնային», բայց չեմ կարող նրանց մարզել, քանի որ երկու տարի աշխատել եմ «Ռեալի» հետ», ասել է Անչելոտին: