211652_close_icon
views-count4398 դիտում article-date 21:15 03-09-2016

Իրական աստղեր, թե՞ մոմե արձաններ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մարի Տյուսոն ծնվել է 1761 թվականին Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է սպասուհի դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստին։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս XV-ի սիրուհու՝ Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։ Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և վայելեց մեծ հաջողություն։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ուենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։ 1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն և Բենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։ 1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն և նրա հավաքածուն չեն կարողանում վերադառնալ Ֆրանսիա և նա ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ 1835 թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզը Սարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։ Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է անվանի բազմաթիվ մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։ 1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, և հնարավոր եղավ վերականգնել արձանները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր