4607 դիտում
18:05 04-09-2016
Օբերնի բանտում բանտարկյալներին արգելում էին նույնիսկ շուրջը նայել և իրար հետ շփվել
Նյու Յորքի Քայուգա շրջանի այսպես կոչված Օբերնի համակարգում բանտարկյալների լռությունը պարտադիր էր։
Բանտարկյալներին արգելում էին նույնիսկ շուրջը նայել, իրար հետ շփվել անգամ նշաններով։ Օբերնի բանտը նախատեսված էր 550 հոգու համար և վերջնականապես կառուցվել է 1820 թվականին: Բանտարկյալները առավոտյան դուրս էին գալիս խցերից և ընդհանուր արհեստանոցներ էին տեղափոխվում։
Նրանք աշխատում էին խիստ հսկողության տակ լիովին լռության մեջ։ Ճաշում էին կողք կողքի, սեղանի մի ուղղությամբ նստած։ Ճնշող լռության մեջ անցնում էր ողջ օրը։ Կարգազանցները պատժվում էին մտրակելով։
Մտրակը մշտապես բանտապանների ձեռքում էր և հարվածներ կարող էին լինել ոչ միայն ասված խոսքի, այլև աշխատանքի ժամանակ որևէ ցրվածության համար։ Երեկոյան բանտախցեր գնալուց հետո կանգնած լսում էին միջանցքում կանգնած քահանայի երեկոյան աղոթքը։
ԱՄՆ-ում կարճ ժամանակի ընթացքում կառուցվել է 13 նման բանտ, այդ շարքից է Նյու Յորքի մոտ կառուցված 1000 բանտախուց ունեցող Սինգսինգ բանտը։ Օբերնի համակարգը ավելի մեղմ ձևով լայն տարածում գտավ Եվրոպայում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1849 դիտում
17:24 04-01-2025
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
1408 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1102 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել